fbpx
Զինված Ուժեր

ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը

Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ՝ բացարձակ սուտ է։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ