Թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։

Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Ամենաթարմ