fbpx
Զինված Ուժեր

ՊՆ-ն 18-27 տարեկան կանանց ու աղջիկներին հրավիրում է 6-ամսյա ծառայության

ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։

Ծառայության ժամկետը վեց ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։

Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում նրանք կստանան պատվովճար՝ վեց ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ նշված գումարը վեց ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։

Վեցամսյա ժամկետը լրանալուց հետո նրանք կարող են ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել հինգ տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ այդ դեպքում, բնականաբար, օգտվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր արտոնություններից:

Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել 1-28։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ