Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դուստր ընկերություն «Պոբեդան» ձմեռային չվացուցակում (հոկտեմբերի 28-ից) 25 եվրոյով բարձրացնում է արտասահմանյան օդանավակայաններից Ռուսաստան կատարվող թռիչքների տոմսերի գինը: Այս մասին տեղեկացնում է vedomosti.ru-ն:
«Ավիաընկերության մեկ ուղղությամբ միջազգային տոմսի միջին արժեքն անցյալ ձմեռային չվացուցակում եղել է 4500 ռուբլի: Այսպիսով՝ այս տարի տոմսերի գինը բարձրանում է միջինը 40%-ով»,- ավիաընկերության ներկայացուցիչ Ելենա Սելիվանովայի խոսքերն է փոխանցում պարբերականը:
Տոմսերի գնի թանկացումը պայմանավորված է Մոսկվայի քաղաքային դատարանի հոկտեմբերի 8-ի որոշմամբ: Համաձայն այդ որոշման՝ ավիաընկերությանն արգելվել է արտասահմանյան օդանավակայաններում ուղևորների գրանցման համար 25 եվրո գանձել: