Մադրիդի «Աթլետիկոն» արդեն փոխարինող է գտել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար։
Ինչպես հաղորդում է Telegraph.co.uk-ը, թիրախում «Տոտենհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական ակումբը դիտարկում է այս տարբերակը Սիմեոնեի հրաժարականի դեպքում, իսկ «Աթլետիկո»-ի տնօրեն Անդրեա Բերտան Պոչետինոյի մեծ երկրպագուն է:
Նշենք, որ մադրիդյան ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն վերջերս աջակցեց Սիմեոնեին ՝ ասելով, որ ղեկավարությունը կասկած չունի 49-ամյա մասնագետի վերաբերյալ: