fbpx
Իրավական
12:42 05/02/2020

Չի կարող Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը գերակա լինել ժողովրդի ներկա պահին ունեցած կամքից․ Արամ Թարվերդյան

Չի կարող Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը գերակա լինել ժողովրդի ներկա պահին ունեցած կամքից․ Արամ Թարվերդյան

Հասարակական գործիչ, հրապարակախոս Արամ Թարվերդյանը Facebook-ի իր էջում գրել է․

«ՍԴ-ի կողմից իրավաբանական աճպարարության վերջը տալ է պետք ու ֆիքսել, որ ժողովրդի կամքը չի կարող լինել հակասահմանադրական, սա աքսիոմատիկ ճշմարտություն է (և սա ամբոխավարության հետ կապ չունի), քանի որ իշխանության աղբյուրը և իշխանության բոլոր ճյուղերի, անգամ դատականի, աղբյուրը հենց ժողովուրդն է և Սահմանադրության աղբյուրն է ժողովուրդը:

Իսկ Հրայր Թովմասյանին և իր խորհրդականին լսելիս տպավորություն է ստեղծվում, որ օրենսդիրի ու գործադիրի իշխանությունը բխում է ժողովուրդից, այ իսկ դատականինը ոչ մեկից էլ չի բխում, այլ կերպ ասած ինքնաբուխ է:

Իհարկե դատական իշխանությունը պիտի լինի անկախ անգամ մեծամասնության կամքից, բայց մասնագիտական որոշումներ ընդունելիս, դատավճիռներ կայացնելիս, արդարադատություն իրականացնելիս, այսինքն իր գործունեության մեջ, այլ ոչ թե լինի, այսինքն գոյություն ունենա ժողովրդի կամքից անկախ կամ հակառակ այդ կամքին, սրանք տարբեր բաներ են, և այսքանով ամբոխավարությունը բացառվում է:

Հիմա վիճակ է ստեղծվել, որ ՍԴ-ի հետ կապված հարցի լուծման ցանկացած տարբերակի պիտի համաձայնություն տա հենց ՍԴ-ն, մի փատ ու արատավոր շղթա, և ամենակարևորը որ այդ շղթան աբսուրդիստական է ուղղակի հենց իրավունքի տեսանկյունից,

Չի կարող ժողովուրդը կաշկանդված լինել իր իսկ նախկին որոշմամբ(կամ որոշումների փաթեթով, այլ կերպ ասած Սահմանադրությամբ, եթե հիմա կարող է ու ցանկություն ունի մեծամասնության ուժով ընդունելու այլ որոշում:

Հասկանում եք, որ Ժողովուրդը ցանկացած պահի կարող է փախել իր Սահմանադրությունը ոչ մեկին չհարցնելով և ոչ մեկից դրական եզրակացություն չսպասելով, անգամ դա անել գործող Սահմանադրության նորմերը և ընթացակարգերը չպահպանելով, քանի որ այդ ընդունված ընթացակարգերն էլ են եղել իր նախկին որոշումը:

Միայն թե պահպանվի ազատ կամաարտահայտության սկզբունքը:

Ժողովուրդը չի կարող իր իշխանությունը պատվիրակել անվերադարձ մեկ այլ մարմնի կամ օրենքով օտարել: Անգամ միջնորդավորված ժողովրդավարության դեպքում ժողովուրդը իրավունք ունի այդ պատվիրակված իրավունքը հետ վերցնել և ԱԺ-ից, և ցանկացած այլ մարմնից և անցկացնել այդ հարցի մասով հանրաքվե. այլ կերպ ասած ուղղակի ժողովրդավարության սկզբունքը գերակա է միջնորդավորվածի նկատմամբ: Չի կարող Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը գերակա լինել ժողովրդի ներկա պահին ունեցած կամքից, եթե այդ կամքը ազատ է և մեծամասնության դիրքորոշումն է:

Սրա մասին կարելի էր ավելի մանրամասն, հղումներով և հոդվածներով խոսել, բայց դե հավես չկա:

Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը, “ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ” Իրավունք 2010թ., Գ. Հարությունյանի խմբագրությամբ գիրքը, էլ չեմ ասում, որ ուղղակի կարդացեք…:

#Սահմանադրության_կասեցումՍԴ-ի կողմից իրավաբանական աճպարարության վերջը տալ է պետք ու ֆիքսել, որ ժողովրդի կամքը չի կարող…

Gepostet von Արամ-Նեմրութ Թարվերդյան am Montag, 3. Februar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ