Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 150-րդ անգամ դուրս եկավ խաղադաշտ։ Պոգբային հաջողվել է այդ խաղերի ընթացքում դառնալ 31 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ հինգշաբթի օրը ՄՅՈւ-ն տանը հանդիպեց «Նյուքասլի» հետ։
Հանդիպումն ավարտվեց տան տերերի հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Պոգբան խաղադաշտ դուրս եկավ 2-րդ կեսում։
