Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբան եկող ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել մեկ այլ ակումբ։
Այս մասին գրել է լրագրող Ռուդի Գալետին։
Նա նշում է, որ կիսապաշտպանը դեռևս պայմանագիրը չի երկարաձգել ՄՅՈւ-ի հետ։
Ըստ լրագրողի՝ Պոգբան կարող է տեղափոխվել «Յուվենտուս» կամ էլ «Ռեալ», բայց ֆուտբոլիստի համար ավելի նախընտրելի է թուրինյան ակումբը։