Mirror-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է թիմի հետ չմեկնել հավաքների, քանի որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է հեռանալ «Յունայթեդից»։
Նվում է նաև, որ անգլիական ակումբը, սակայն, չի ցանկանում վաճառել Պոգբային։
Հավելենք, որ ֆրանսիացու «Յունայթեդից» հեռանալու ցանկության մասին ավելի վաղ հայտնել էր Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան։
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքված է նաև Մադրիդի «Ռեալը»։