Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր չի առաջարկել ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբային։
Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Նշվում է, որ ֆուտբոլիստն ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։
Ըստ աղբյուրի՝ ՄՅՈւ-ն այժմ փոխարինող է փնտրում Պոգբայի համար։
Նշենք, որ Պոգբան «Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին՝ «Յուվենտուսից»։ Անգլիական ակումբը վճարել է 100 միլիոն եվրո։

