fbpx
Սպորտ

Պոգբան մտադիր է երկարաձգել պայմանագիրը Յունայթեդի հետ. ESPN

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագրի երկարաձգման հարցը քննարկելու համար թիմի ղեկավարությունը առաջիկա շաբաթների ընթացքում կհանդիպի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Այս մասին հայտնել է ESPN-ը:

«Կարմիր սատանաների» հետ ֆրանսիացու գործող պայմանագիրը դեռևս երկու մրցաշրջան էլ ուժի մեջ է ու ներառում է ևս 1 տարով երկարաձգելու հնարավորություն, որը կարող է ակտիվացնել ակումբը:

Չնայած դրան՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Պոգբային պահպանել ավելի երկարատև ժամկետով:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ կիսապաշտպանը մտադիր է  ՄՅՈւ-ի հետ նոր պայմանագրի երկարաձգումը: Բանակցությունների վրա դրական կարող է անդրադառնալ նաև այն, որ ակումբի գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդը լավ հարաբերությունների մեջ է Ռայոլայի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան ԱՊԼ-ի 4 խաղի է մասնակցել ու կատարել 2 արդյունավետ փոխանցում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ