fbpx
Սպորտ

Պոգբան ուրախ կլիներ, բայց չի կարող հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից․ Ռայոլա

Պոգբան դեմ չէ «Յուվենտուս»-ի կազմում դարձյալ հանդես գալուն: Այս մասին հերթական անգամ հայտարարել է ֆուտբոլիստի գորակալ Մինո Ռայոլան։

«Իտալիան Պոլի համար հարազատ է։ Նա ուրախ կլիներ վերադառնալ «Յուվենտուս», բայց տեսնենք, թե ինչ տեղի կունենա Եվրո-2020-ից հետո»,-նշել է Ռայոլան։ Այս մասին հաղորդում է Goal-ը:

Նրա խոսքով՝ Պոգբան ցանկանում է խաղալ ամենաբարձր մակարդակում:

«Բայց նա չի կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, քանի որ նրանք բարդ իրավիճակում են»,-ասել է Ռայոլան։

Նշենք, որ այս մրցաշրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում տարբեր վնասվածքների պատճառով խաղացել է ընդամենը 8 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ