fbpx
Արցախ

Փոխգործակցության համաձայնագիր Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության ծառայությունների միջև

Ապրիլի 6-7-ը ՀՀ Ազգային անվտանգության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, երկօրյա այցով Արցախի Հանրապետությունում էր: Այցի շրջանակներում ԱԱԾ տնօրենը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգության ծառայություններին առնչվող հարցեր, նախանշվել անելիքները:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանը հանդիպում է ունեցել նաև ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի հետ և երկու հայկական պետությունների ազգային անվտանգության ծառայությունների միջև կնքվել է համագործակցության և փոխգործակցության մասին համաձայնագիր:

Այցի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման արարողությանը:

Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունն իրականացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, որից հետո իր ձեռամբ մատուցել է առաջին պատարագը:

Տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ