VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպումը Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի փոխարեն կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կայացրել է այս որոշումը՝ հաշվի առնելով, որ սեպտեմբերի 24-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» UEFA Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմի հետ հանդիպումն անցկացնելու է հենց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկ հանդիպման նախորդ օրը մարզադաշտը թիմերին տրամադրվելու է նախախաղային մարզումների համար։
Այսպիսով, «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպումը կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։15-ին։