fbpx
Գիտություն

Էականորեն փոխվում են գիտաշխատողների աշխատավարձերը․ Ավինյան

Կառավարության այսօրվա որոշումը գիտության ոլորտում հիմնարար փոփոխություն է, որով էականորեն վերանայվում են գիտաշխատողների բազային աշխատավարձները:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: Ի դեպ, 2010թ. ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձների ֆոնդի վերանայում տեղի չէր ունեցել:

Եթե, օրինակ, 2021թ. գլխավոր գիտաշխատողի բազային միջին աշխատավարձը կազմում է 138 հազար դրամ, ապա փոփոխությունների արդյունքում՝ 2022թ. հունվարից գլխավոր գիտաշխատողը կստանա նվազագույնը 367 հազար դրամ: Հետագա տարիներին բազային նվազագույն աշխատավարձը, շարունակաբար աճելով, 2025թ. հունվարի դրությամբ կհասնի 553 հազար դրամի:

Ավինյանը գրել է, որ նշյալ թվերը վերաբերում են բազային աշխատավարձներին, իսկ արդյունավետ աշխատող գիտնականները, բացի բազային աշխատավարձից, մասնակցելով թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, հավելյալ գումարներ կարող են ստանալ:

«Սա հստակ ուղերձ է, որ գիտությունը Հայաստանում ունի ապագա և կառավարությունը հանձնառու է` ապահովելու գիտնականի կենսամակարդակի և աշխատանքի պայմանների բարելավումը», – ավարտել է գրառումը փոխվարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ