ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ճեպազրույցում խոսեց դիմակների արդյունավետության մասին: Նա ընդգծել է, որ դրանք կարգապահորեն կրելն ուղղակիորեն ազդում է այն թվի վրա, որով չափում են վարակի տարածման տեմպը.
«Դա վերարտադրողականության թիվն է, որը կարգապահորեն դիմակ կրելու դեպքում կարող է իջնել մեկից, ինչը թույլ կտա մարել վարակը: Կանոնները, հավաքական ջանքերով պահպանելով, բոլոր շանսերը կունենանք վարակը կառավարելի և նաև մարման վիճակում պահելու համար»:
Նախարարը կոչ արեց չտրվել կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների արդյունավետությունը, ձեռքերի ախտահանումը, կամ մյուս կանոնները: Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ տարբեր գնահատականներով՝ նոր միջավայրը պետք է լինի սովորական դարձած միջավայր, որտեղ մենք պետք է ապրենք.
«Դա անխուսափելի է»:
Նախարարը հավելել է, որ շարունակվում է պացիենտների հսկողությունը տնային պայմաններում.
«Թեթև դեպքերը ամբուլատոր պոլիկլինիկական համակարգով են սպասարկվում»:
