Երևանի ավագանու անդամ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հաշվի առնելով կերակրող մայրերի առաջարկն այն մասին, որ պոլիկլինիկաներում չկան գրկի երեխաների կերակրման և խնամքի համար նախատեսված սենյակներ, ինչը մեծ անհարմարություն է առաջացնում, խորհրդակցեցի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի հետ, նա ասաց, որ արդեն կարգադրել է պոլիկլինիկաների տարածքում ստեղծել համապատասխան սենյակներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կերակրող մայրերը կարողանան օգտվել»։