fbpx
Հասարակություն

Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունները կհետաձգվեն

Ստամբուլիի նահանգապետարանը գրություն է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան՝ պահանջելով հետաձգել տեղապահի ընտրությունները մինչև հուլիսի 4–ը։

Պոլսո հայոց պատրիարքարանի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Ստամբուլի նահանգապետարանի գրության մեջ հետաձգման պառճառ է նշվել նահանգապետարանում համակարգման հետ կապված աշխատանքները։

Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարքարանը ժողով էր արել և որոշել անցկացնել պատրիարքական տեղապահի ընտրություններ ու գրություն ուղարկել Ստամբուլի նահանգապետարան և ՆԳ նախարարություն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ