Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքը, ամենայն հավանականությամբ, լինելու է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, որը մինչ այս պատրիարքական ընդհանուր փոխանորդն էր։
Դեկտեմբերի 7-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում ընտրվել է 17 պատվիրակ, իսկ արդեն դեկտեմբերի 8-ին հայ համայնքն է ընտրել 102 պատվիրակի, որոնք էլ արդեն դեկտեմբերի 11-ին կընտրեն պատրիարքին։
Սակայն քաղաքացիական պատվիրակների ընտրությունը ցույց տվեց, որ զգալի թիվ են կազմում հենց Սահակ Մաշալյանի կողմնակիցները, և դեկտեմբերի 11-ի ընտրություններում ընտրվելու է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Նշենք, որ մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է։
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության համար պատվիրակների ընտրությանը մասնակցել է 13704 ընտրող։
