Քաղաքականություն

Պոլսո հայոց պատրիարքը չի կարող խոսել դաշնակցականի բառապաշարով. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Եկեք հայհոյելուց առաջ մի երկու անգամ ուշադիր կարդանք, թե ինչ է ասել Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ եպս. Մաշալյանը (ընդգծումներն իմն են).

«Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման գործիք: …

Մաշալյանը հույս է հայտնել, որ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՆՔԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԼՈՒԾԵԼ ԱՅՍ ՀԱՐՑԸ, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել հարաբերությունները։ «Երբ երկու կողմերը չեն կարող խոսել, խոսելու իրավունքի են հավակնում երրորդ կողմերը, չորրորդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են,- ասել է պատրիարքը:- Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք։ ԲԱՅՑ ՔԱՆԻ ՈՐ ԴԱ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»:

Պոլսո հայոց պատրիարքը չի՛ կարող խոսել պայմանական դաշնակցականի բառապաշարով, չի՛ կարող խոսել հայկական ազգայնականության դիրքերից, էդ դեպքում ինքն ուղղակի պատրիարք չի լինի:
Իսկ «Սաբահ»-ին տված հարցազրույցում մարդը համարյա բառացի ասում է Թուրքիայի իշխանությանը՝ լուծե՛ք ձեր հարցերը հայերի հետ, ճանաչ՛եք ցեղասպանությունը, թույլ մի՛ տվեք, որ երրորդ երկրները օգտագործեն դա ձեր դեմ՝ հանուն իրենց շահերի»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217457247768850&id=1405208089

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ