Աշխարհ

Պոմպեոն և Չավուշօղլուն քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը և այն դերը, որը Հյուսիսատլանտյան դաշինքը ունի տարածաշրջանում: Այս մասին նշված է Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Պետքարտուղար Պոմպեոն կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է տարածաշրջանում ավելի զգալի դերակատարում ունենա»,-նշված է հայտարարության մեջ:

Պոմպեոն նաև ընդգծել է ԱՄՆ հանձնառությունը ՄԱԿ օժանդակությամբ Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ