Հունիսի 30-ին, ժամը 08.15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.00-ին անհայտ անձինք կոտրել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Պոնչիկանոցի» պատուհանի ապակին և գողացել 5 արկղ քաղցրավենիք:
Հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով Փարպեցու փողոցից բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը խոստովանական բացատրություն է տվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Քննությունը շարունակվում է:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։