fbpx
Կառավարություն

Փոփոխություն է իրականացվել «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծում

Կառավարության ապրիլի 25-ի նիստում գործադիրը հավանություն տվեց «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագիծը ներկայացնող ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց.

«Այս նախագծի փաթեթ, որը մի քանի խնդիրներ է լուծում: Նախ օրենքով նկարագրվում են տարածքային կառավարման սկզբունքները, սահմանվում են տարածքային կառավարման բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, մարզպետների լիազորությունները` ըստ հիմնական բնագավառների, նկարագրվում են մարզպետների նշանակման և ազատման կարգը և նրանց նկատմամբ առաջադրված պահանջները, սահմանվում է մարզային խորհրդի ինստիտուտը, որի կազմավորման և գործունեության կարգը նախատեսում է սահմանել Կառավարության որոշմամբ»:

Նախագծի ընդունումը բխում է Սահմանադրությունից բխող անհրաժեշտությունից, այն է՝ նախկինում տարածքային կառավարումն իրականացվել է նախագահի հրամանագրով և սահմանադրական փոփոխություններից հետո խնդիր է առաջացել նմանատիպ օրենք ընդունելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ