Ինչպես արդեն հայտնի էր դարձել՝ հուլիսի 14-ին Արցախի փողոցից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:
Այս պահին արդեն նորածինը առողջացել է ու պատրաստ է դուրսգրման։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ երեխայի վիճակը բավարար է գնահատվում։

