Նորաշենում լոբահավաք-հատիկահավաք կոմբայնի փորձարկման աշխատանքներին ներկա են եղել ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացման, համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փորձագետները։
֊Հաջորդ քայլը լինելու է համայնքում կոոպերատիվի հիմնումը, արտադրող խմբերի ձևավորումը, բարձրարժեք հատիկաընդեղեն մշակաբույսերի ագրոտեխնիկայի լավացումը և ցանքատարածությունների ընդլայնումը֊ ասացին ՄԱԶԾ֊ից։
Նորաշենի վարչական ղեկավար Գոռ Աբրահամյանը նշեց, որ կոմբայնը նշանակալի ձեռքբերում է համայնքի համար։
Հիշեցնենք, որ ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը․ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում Նորաշենի 15 շահառուների տրամադրվել էին լոբու, ոլոռի և ոսպի սերմացուներ, թունանյութեր և մասնագիտական խորհրդատվություն, ինչի արդյունքում բնակավայրում իրականացվել էր 18.61 հա հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանք և մշակություն։