Կացնով և սրով զինված տղամարդը փորձել է ներխուժել Նյու Յորքի Մանհեթենում գտնվող New York Times-ի (NYT) գրասենյակ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ տղամարդը ցանկացել է հանդիպել NYT-ի քաղաքական բաժնի աշխատակիցների հետ։ Պահակները կանգնեցրել են նրան շենքի նախասրահում և խնդրել են փոխանցել վտանգավոր իրերը։ Նրանք նաև բերման են ենթարկել տղամարդուն՝ մինչև ոստիկանների ժամանումը։
Իրավապահները ամերիկացուն տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները պետք է որոշեն նրա հոգեկան վիճակը։