Ֆրանսիայում մետաղյա ձողերով ու պայթուցիկ նյութերով զինված շուրջ 40 անհայտ անձինք փորձել են գրոհել Փարիզի արվարձանում գտնվող ոստիկանական տեղամասը:
«Անցած գիշեր Շամպինյիում ոստիկանական բաժանմունքի վրա դաժան հարձակում է տեղի ունեցել: Ոստիկաններից ոչ ոք չի տուժել»,- ասված է Փարիզի ոստիկանական վարչության հաղորդագրության մեջ:
Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։