Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն գլխավորել է «Եվրոպական համերաշխություն» (նախքան վերանվանվելը՝ «Պետրո Պորոշենկոյի դաշինք») կուսակցությունը՝ փոխարինելով Վիտալի Կլիչկոյին. համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության՝ մայիսի 31-ին կայացած համագումարում:
Պորոշենկոն ապրիլին նախագահական ընտրություններում պարտվելուց հետո հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից: Պորոշենկոյի «Պետրո Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունը Գերագույն ռադայի վաղաժամկետ ընտրություններից առաջ փոխել է անվանումը եւ դարձել «Եվրոպական համերաշխություն»:
«Եվրոպական համերաշխություն» կուսակցության ղեկավար է ընտրվել Պետրո Պորոշենկոն»,-քվեարկությունից հետո հայտարարել է համագումարը վարողը: