fbpx
Աշխարհ

Պորոշենկոն ստորագրել է Զելենսկու երդմնակալության հրամանագիրը

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Զելենսկու երդմնակալության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները` հղում անելով համապատասխան հրամանագրին:

Հրամանագրում նշվում է նաև երդմնակալության միջոցառումների կազմակերպման համար հատուկ կոմիտե ձևավորելու մասին: Կոմիտեում կլինի 16 անդամ, այդ թվում` Ուկրաինայի ՆԳ նախարար Պավել Կլիմկինը, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Կոմիտեն երկու օրում պետք է մշակի և հաստատի երդմնակալության միջոցառման ծրագիրը: Երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 20-ին:

Այսպիսով, ըստ ուկրաինական աղբյուրների, Զելենսկին հնարավորություն է ստանում լուծարելու Ռադան մինչև մայիսի 27-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ