Ուկրանիայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել Է Ուկրաինայի նախագահական ընտրարշավի առաջատար Վլադիմիր Զելենսկու առաջարկը, որի համաձայն բանավեճերը անցկացվելու են Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բանավեճերի կանոններն ամրագրված են նախագահի ընտրությունների մասին օրենքում:Դրանք կարող են տեղի ունենալ Հանրային հեռուստատեսության հիմքի վրա՝ բոլոր հեռւստաալիքներով հեռարձակմամբ տասնյակ միլիոնիավոր մարդկանց համար: Բայց մարզադաշտ, թող լինի մարզադաշտը: Ես սպասում եմ ձեզ, Վլադիմիր Ալեքսանդրովիչ», – նշել է Պորոշենկոն իր ելույթի ժամանակ:
Նշենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում կայացել Է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքում Զելենսկին ստացել Է ընտրողների քվեների 30,24 տոկոսը, իսկ Պորոշենկոն՝ 15,95 տոկոսը: