fbpx
Ժամանց

Porsche ընկերության նոր մոդելը հանդես կգա Formula E առաջնությանը

Porsche ընկերությունը ներկայացրել է մրցարշավային 99X Electric ավտոմեքենան, որով գերմանական մակնիշի թիմը ելույթ կունենա իր համար դեբյուտային Formula E էլեկտրական բոլիդների առաջնության սեզոնին: Դրանից բացի, ավտոարտադրողը նշել է, որ նորույթը «հարթակ կդառնա ապագա սերիական էլեկտրաքարերի մշակման համար»։ Այս մասին փոխանցում է Autonews-ը:

Նշենք,որ Porsche 99X Electric-ում կիրառել են 919 Hybrid հիբրիդային սպորտային նախատիպի տեխնոլոգիաները դիմացկունության աշխարհի առաջնության համար: Բոլիդն ունի 340 ձ.ու. հզորությամբ էլեկտրաշարժիչ, սակայն մրցույթի պահանջների համաձայն՝ հզորությունը սահմանափակված է մինչեւ 272 ձ.ու. ստանդարտ ռեժիմում եւ մինչեւ 320 ձ.ու. Attack կարճաժամկետ ռեժիմում: 99X Electric-ը առաջին «հարյուրյակը» զարգացնում է 2,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 280 կմ/ժամ:

Մոտ ժամանակներս բոլիդը կանցնի փորձարկումների սերիա՝ նախքան նախասեզոնային ակտիվ փուլը սկսելը, որոնք տեղի կունենան 2019 թվականի հոկտեմբերին իսպանական Վալենսիայի մրցուղում: Formula E առաջնության նոր սեզոնը մեկնարկում է նոյեմբերին:

Ինչ վերաբերում է Porsche-ի սերիական էլեկտրաքարերին, ապա այդպիսի առաջին ավտոմեքենայի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 4-ին: Taycan մոդելի թոփային տարբերակը կհագեցնեն 2 էլեկտրական շարժիչներով՝ մեկական առջեւի եւ հետեւի առանցքներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ