«Աթլետիկոն» կարող է կազմն ուժեղացնել «Պորտուի» միանգամից երեք ֆուտբոլիստով:
Հեկտոր Էրերան մադրիդցիներին կմիանա ազատ խաղացողի կարգավիճակով, քանի որ ամռանը նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է:
«Աթլետիկոն» ևս երկու ֆուտբոլիստի է մտադիր գնել «Պորտուից»:
Խոսքը պաշտպաններ Աուգուստո Ֆելիպեի և Ալեքսե Տելեսի մասին է: Վստահեցվում է, որ ակումբները մոտ են համաձայնության գալուն:
«Աթլետիկոյի» կազմում նրանք պետք է փոխարինեն հեռացող Դիեգո Գոդինին, Ֆելիպե Լուիսին և Լուկաս Էրնանդեսին:
Այս մասին հայտնում է հայտնում է ESPN-ը:
