fbpx
Սպորտ

Պորտուգալացի ֆուտբոլիստը տեղափոխվեց Գանձասար-Կապան

Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Գանձասար-Կապանը» նորեկ ունի:

Ինչպես հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստ Ժորժե Շուլայի հետ: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով:

Շուլան պորտուգալական «Պորտուի» սան է, հանդես է եկել Պորտուգալայի բարձրագույն խումբը ներկայացնող մի շարք թիմերում՝ «Սպորտինգ», «Մարիտիմու», խաղացել է հոլանդական «Վենլո» և լիտվական «Ժալգրիս» ակումբներում։ Վերջին ակումբը եղել է պորտուգալական «Մերելինենսեն»:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ