ՄԱԿ-ը բավարարել Է հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում փոխելու Թուրքիայի խնդրանքը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Republic of Turkey-ը (Թուրքիայի Հանրապետություն) վերանվանվել Է Republic of Türkiye»,-ասել Է Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ փոփոխությունն ուժի մեջ Է մտել անմիջապես թուրքական իշխանությունների դիմելուց հետո: Երկրի անվանման համառոտ տարբերակն այժմ հետեւյալն Է՝ Türkiye, այլ ոչ թե Turkey: Թուրքիայի տեղն այբբենական կարգով չի փոխվի, հավելել Է Դյուժարիկը: Ինչպես պարզաբանել Է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, գրության մեջ Թուրքիայի անվան փոփոխությունն ընդունվել Է Անկարայի այն քայլերի շրջանակներում, որոնք ուղղված են «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը»: Ավելի վաղ Թաիլանդի իշխանությունները որոշել Էին Բանգկոկի պաշտոնական անվանումն օտար լեզուներով լատինատառ Bangkok-ը փոխել Krung Thep Maha Nakhon-ի:
Օտար լեզուներով մայրաքաղաքների անվանումները տեղական օրիգինալ անվանումների հնչողությանն ավելի շատ համապատասխանեցնելու որոշումն արդեն ընդունել են մի շարք պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, Պեկինը փոխելով Beijing-ի, եւ Մյանման, որը Rangoon-ը վերանվանել Է Yangon-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: