Գովազդ

Ռուսաստանը երեկվանից փոխել է մարտավարությունը Ուկրաինայում․ Կարեն Հովհաննիսյանը

Ամենադիտվածներ

Թշնամու կորուստները մեծ են․ ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Ռուսաստանը երեկվանից փոխել է մարտավարությունը Ուկրաինայում։ Ռազմական հարվածների թիրախներն ընդլայնվել են, կրակի խտությունը ավելի է մեծացել՝ այսպիսով նաև ներառելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի շենք-շինություններ։

Ռուսաստանի այս մարտավարությունը հետևել է մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահի հրամանին և կոչին։

Այդ հրամանով զենք բաժանվեց խաղաղ բնակչությանը, իսկ կոչով բնակիչներին կոչ արվեց իրենց բնակարանների պատուհանների մոլոտովյան կոկտեյլներ նետեն ռուսական զորքերի ուղղությամբ, որոնք գրեթե անարգել մտնում էին բնակավայրեր։

Նաև այն հայտարարությանը, որով կոչ արեց, որ այլ երկրների քաղաքացիները ևս մասնակցեն Ուկրաինայի պաշտպանությանը։ Սա անդառնալի արյունահեղության է բերելու երկու եղբայրական ժողովուրդների: Չգիտեմ՝ արդյոք ուկրաինացիները երբևէ կներե՞ն ռուսներին կամ իրենց իշխանությանը, բայց վստահ եմ, որ այս պատերազմը իր տեսակով դառնում է ահասարսուռ»,- գրել է Հովհաննիսյանը:

Գովազդ

Ամենաթարմ