fbpx
Աշխարհ

Փոխհրաձգություն է եղել իրանա-ադրբեջանական սահմանին. մեկ մարդ մահացել է

Իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը։

Գերատեսչության տվյալներով ՝ հուլիսի 5-ին, տեղական ժամանակով 23:45-ի սահմանում Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մերձակա ուղեկալի տարածքում նկատվել են Իրանից Ադրբեջան շարժվող 5 անհայտ անձինք: Սահմանախախտները գիշերային տեսողության սարքեր ու զենք են ունեցել։

Փոխհրաձգության ընթացքում սահմանախախտներից մեկը՝ Ադրբեջանի քաղաքացի, 1992 թ. ծնված Գուրբանով Մազահիր Սահիլ օղլուն, որը եղել է հետախուզման մեջ, վիրավորվել է և մահացել: Մյուս իրավախախտները, օգտվելով մթից ու խիտ անտառածածկ տարածքից, փախել են Իրան։

Սահմանախախտները փաթեթ են թողել, որի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 6895 գրամ թմրանյութ (4065 գրամ հերոին, 1385 գրամ ափիոն, 325 գրամ մետամֆետամին, 1000 հաբ մեթադոն ՝ 40 փաթեթ, 260 հաբ պրեգաբալին) և դեղամիջոցներ (10 սրվակ ռավիտ 8, 30 դեղապատիճ վելման, 10 սրվակ տեստոստերոն):

Իրանական կողմին տեղեկացրել են միջադեպի մասին, Ադրբեջանի ու Իրանի ներկայացուցիչները հանդիպել են դեպքի վայրում։

Այս մասին տեղեկացնում է  Sputnik-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ