Պատիվ ունեմ դաշինքի պատգամավորի թեկնածուն կմնա կալանավորված

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներ է արձակել

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժեց նրան կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրվա նախօրեին՝ հունիսի 19-ին «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը ձերբակալվեց ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ