Թվային օրակարգից՝ արգելքների վերացում. ԵՏՀ խորհրդի նիստը կկայանա հուլիսի 7-ին

Ամենադիտվածներ

ԵԱՏՄ երկրները դեռ պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 7-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հավանության կարժանանա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական խորհրդի մասին համաձայնագրի նախագիծը: Նշվում է, որ փաստաթուղթը կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներ ներքին ընթացակարգեր իրականացնելու համար: Նախատեսվում է, որ կընդունվի ԵԱՏՄ պետությունների համար նախատեսված առաջարկությունը`առաջնորդվելով եվրասիական ոսկերչական փորձագիտական բյուրո ստեղծելու հայեցակարգով:

Հանձնաժողովի խորհրդի նիստում սպասվում է, որ որոշում կկայացվի սկսել «Թվային տեխնիկական կանոնակարգը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» ծրագրի իրականացումը:

Խորհրդի նիստի օրակարգում կլինեն հարցեր կապված ԵԱՏՄ պետություններում քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովման գործում թվային տեխնոլոգիաների օգտագործման հետ՝ նպատակ ունենալով կանխել կորոնավիրուսի տարածումը: Քննարկման օրակարգում է նաև թվային շուկաների գնահատման կարգը բարելավելու, Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման աշխատանքների ընթացքին վերաբերող, օդանավերի կառուցման ոլորտում համագործակցության խորացման և այլ հարցեր:

Նախատեսվում է քննարկել նաև ԵԱՏՄ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր շուկայի ձևավորման համար գործողությունների ծրագիրը՝ ճանապարհային քարտեզը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();