Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում 29 հարց է ընդգրկված։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետանաի էջից։
Որոշման նախագծերում առաջարկում է մի շարք փողոցների անվանափոխում։
Որոշման նախագծերից մեկով ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց», մեկ այլ նախագծով՝ Լենինգրադյան փողոցը՝ Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ), «Աշոտ Ղուլյան փողոց»։