«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան գոլային փոխանցում է կատարել Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Բորնմութի» հետ խաղում (1:0):
Սիլվայի համար սա Պրեմիեր լիգայի շրջանակում կատարած 80-րդ գոլային փոխանցումն էր: Goal.com-ը հաղորդում է, որ այս ցուցանիշով Դավիդ Սիլվան հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին:
Պրեմիեր լիգայում գոլային փոխանցումների քանակով առաջատար ֆուտբոլիստները
- Ռայան Գիգզ – 162
- Սեսկ Ֆաբրեգաս – 111
- Ուեյն Ռունի – 103
- Ֆրենկ Լեմպարդ – 102
- Դենիս Բերգամպ – 94
- Սթիվեն Ջերարդ – 92
- Ջեյմս Միլներ – 82
- Դավիդ Սիլվա – 80
- Դևիդ Բեքհեմ – 80
- Տեդի Շերինգեմ – 76
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դավիդ Սիլվան «քաղաքայինների» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, դարձել է 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Հաղորդում է armsport.am-ը։

