fbpx
Աշխարհ

Փրկարարական բաճկոնով երեխայի գրաֆիտին ջրի տակ է անցնում Վենետիկում

Վենետիկում կիսով չափ ջրի տակ է անցել բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի՝ փրկարարական բաճկոնով երեխայի գրաֆիտին: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Գրաֆիտին Կամպո Սանտա-Մարգերիտայի տներից մեկի պատին է:

Ջրի տակ անցած ստեղծագործության լուսանկարն արել է Անտոնիո Ռեննան, որը հեռուստաալիքին հայտնել է, որ ջրի մակարդակը հասել է 153 սմ-ի:

Վերջին կես դարի ընթացքում ծովի մակարդակի մինչ 187 սանտիմետր առավելագույն բարձրացումից հետո, ինչը նոյեմբերի 13-ին հանգեցրեց կղզային Վենետիկի տարածքի 80 տոկոսի հեղեղման, ներառյալ Սուրբ Մարկոսի տաճարը, ջրի մակարդակն իջել է մինչև անվտանգ 80 սանտիմետր: Սակայն 1966 թվականից հետո խոշորագույն ջրհեղեղի հետևանքները վերացված չեն: Փակ են մնում բազմաթիվ դպրոցներ, թանգարանների մեծ մասը և մի քանի հասարակական հաստատություններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ