fbpx
Հասարակություն

Փրկարարներն ապամոնտաժել են շենքի անձրևատար խողովակը

Հունիսի 20-ին, ժամը 20:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող «Սիգարոն» խանութ-սրահի մոտակայքում գտնվող 5 հարկանի շենքի անձրևատար խողովակը թուլացել է, կա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ թուլացել է Մաշտոցի պողոտայի թիվ 48 շենքի (4-րդ հարկ) անձրևատար խողովակը:

Փրկարարներն ապամոնտաժել են մոտ 4 գմ անձրևատար խողովակ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ