fbpx
Հասարակություն

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ապրիլի 24-ին, ժամը 19:32-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան (առանց վարորդ և ուղևոր) ինքնաբերաբար հայտնվել է Հրազդան գետում. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ