Հուլիսի 5-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 9 շենքի տանիքի թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի թիթեղը՝ մոտ 2 քմ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։