Project LA-ն նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել: Այս անգամ ևս ընտրվել է հայ պոեզիայի գոհարներից. Միսաք Մեծարենցի «Ցայտանվագ» բանաստեղծությունը:
Ցայգանվագ
Կուգա սիրերգն հեղեղատին
Անտառներու մեջ մենիկ,
Երբ ժըխորներ պահ մ’ընդհատին,
Հասնի գիշերն երջանիկ:
Արևելքի գիշեր մը ջինջ,
Շափյուղազարդ երկինքով,
Ուր հեշտություն է ամեն ինչ,
Ամեն իր լի բուրմունքով:
Ծառաստվերի տակ սխրալի,
Բուներուն մոտ ու հեռու,
Ջինջ հեղեղը կը թավալի
Արծաթացող լույսերու: