ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում:
Այս մասին տեղեկացնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա կիսապաշտպանն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք հանդիպմանը:
Թոմաս Տուխելի խոսքերով` Վերատին կարող է մասնակցել նաև Լիգա 1-ի 24-րդ տուրի` «Բորդոյի» դեմ խաղին:
Հաղորդում է armsport.am-ը։