Դորտմունդի «Բորուսիա»-ի եզրային պաշտպան Ռաֆայել Գերեյրան կարող է տեղափոխվել Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»։ Այս մասին հաղորդում է Bild-ը:
ՊՍԺ-ն Գերեյրային պատրաստ է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ վճարել: Նշենք, որ «Բորուսիա»-ում պորտուգալացի պաշտպանը ստանում է տարեկան 3 միլիոն եվրո:
Այնուամենայնիվ, «Բորուսիա»-ում չեն ցանկանում հրաժարվել Գերեյրայի ծառայություններից և նոր պայմանագիր կառաջարկեն ֆուտբոլիստին: Գերեյրայի գործող պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ լրանում է 2020 թվականի ամռանը: