«Նապոլիի» ֆուտբոլիստ Կալիդու Կուլիբալին հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։
Բանն այն է, որ ֆրանսիական ակումբում փոխարինող են փնտրում Սերխիո Ռամոսին, ով վնասվածք է ստացել և մեկ ամսով բացակայելու է։
Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Նշվում է, որ ՊՍԺ-ի ներկայացուցիչներն արդեն հանդիպում ու բանակցություններ են ունեցել Կուլիբալիի գործակալների հետ։
Նշենք, որ Կուլիբալին ներկայացնում է Սենեգալը։