ՊՍԺ-ն որոշել, թե ով է փոխարինելու Նեյմարին

Հրապարակող՝

Azat TV

Ամենադիտվածներ

«Քրիսթալ Փելասի» հարձակվող Ուիլֆրիդ Զահան արդեն այս ամռանը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, ՊՍԺ-ն Կոտ դ’Իվուարի հավաքականի ֆուտբոլիստին դիտարկում է որպես բրազիլացի Նեյմարին փոխարինող: Եթե Նեյմարը հեռանա փարիզյան ակումբից, ֆրանսիացիները Զահայի համար պատրաստ են ավելի քան 120 մլն դոլարի առաջարկ անել «Քրիսթալ Փելասին», իսկ Նեյմարի համար ՊՍԺ-ն նախատեսում է ստանալ 220 մլն դոլարից ավելի:

Ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները արդեն այս շաբաթ կմեկնեն Լոնդոն՝ Զահայի տրանսֆերի շուրջ բանակցությունների համար: Նման շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ «Բարսելոնայի» կամ «Ռեալի» հետ Նեյմարի տեղափոխության շուրջ պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել ցանկացած պահի, իսկ տրանսֆերային պատուհանը կփակվի արդեն ամսվա վերջին:

Ամենաթարմ