ՊՍԺ-ն ցանկանում է գնել «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանին, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիական ակումբը հույս ունի ֆուտբոլիստին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ի դեմս Վիլիանի, փարիզեցիները փոխարինող են տեսնում նրա հայրենակից Նեյմարին, որը վնասվածքի պատճառով 2,5 ամիս բաց կթողնի:
Ընդ որում, Վիլիանին գնելը հեշտ չի լինի, քանի որ «Չելսին» մտադիր չէ բաժանվել նրանից:
30-ամյա Վիլիանը «Չելսի» է տեղափոխվել 2013 թվականի ամռանը «Անժիից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 35,5 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայի 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառը:
Հաղորդում է armsport.am-ը։